Նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, բախվել է երկաթե էլեկտրասյանն ու ճանապարհին եղած՝ շինարարական կառույցի համար տեղադրված թիթեղյա պարսպին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
