ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնել է, որ Ալյասկայում գրանցվել է 7.0 մագնիտուդով երկրաշարժ։
USGS-ի տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Յակուտատ քաղաքից 90 կմ հյուսիս։
Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
