Քաղաքական դաշտը ազատվում է վերջին 20 տարիների ամենախոշոր ճգնաժամից, և հարցը հիմա ավելի սուր է, քան երբևէ․
ո՞վ է լցնելու ազատված վակուումը։
Ժողովուրդը հոգնել է իշխանություն–ընդդիմություն անվերջ խաղից։
Մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի բևեռի․ նրանք սպասում են նոր ուժի, մաքուր հարթակից եկող խոսքի, վստահելի ձեռքի։
Եվ դա զգացվում է ամեն փողոցում, ամեն աշխատավայրում, ամեն զրույցի մեջ։
Տարիներով ոչ ոք չի համարձակվել ասել մեկ պարզ ճշմարտություն․
յուրաքանչյուր քաղաքացի կարող է առաջադրվել և որոշել Հայաստանի հեռանկարը։
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունն ու «ԴԵՄ ԵՄ» շարժումը հենց այստեղ են կոտրում հին մեխանիզմները՝ բացելով ցուցակը ժողովրդի առաջ։
Առանց օլիգարխների, առանց կուսակցապետերի, առանց վաճառված տեղերի։
Սա առաջին բաց ցուցակն է, որի կենտրոնում նստած է հենց քաղաքացին՝ ոչ թե մեկ ղեկավար, ոչ թե մեկ հովանավոր, ոչ էլ մութ սենյակների պայմանավորվող խմբակներ։
Սա քաղաքական նոր փուլ է՝ երբ կուսակցությունը չի խնդրում աջակցություն։
Այն հրավիրում է մասնակցել ու որոշել։
Գյուղացի, ուսուցիչ, բժիշկ, ձեռնարկատեր, վարորդ, ուսանող, ծրագրավորող․․․․ Յուրաքանչյուր մարդ առաջին անգամ ստանում է իրավունքի իրական չափը։
Ցուցակը այլևս փակ չէ․
ցուցակը ձերն է։
Ոչ մի ղեկավար այլևս չի որոշելու՝ ով պետք է նստի խորհրդարանում։
Ժողովուրդը որոշելու է ինքը։
Հայաստանը կանգնած է քաղաքական մեծ պոտենցիալի առջև
Քաղաքական դաշտում տեղի է ունենում ամենախորը տեկտոնական տեղաշարժը վերջին տասնամյակում։
Շատերը դեռ չեն պատկերացնում դրա ծավալը։
Իշխանությունը կորցնում է վերահսկողությունը, ընդդիմությունը՝ վստահությունը, հասարակությունը՝ համբերությունը։
Այս ամենը բացում է մի տարածք, որը երկար տարիներ փակված էր օլիգարխիկ ճնշումների, կապերի ու «լավ տղերքի» պայմանավորված ցուցակների տակ։
Այդ ամբողջ համակարգը փլվում է հենց հիմա։
Իշխող ուժի ներսում ճեղքերն արդեն ակնհայտ են՝
օրվա իշխանական բարիքներից օգտվող կորիզ,
ընտրություններից առաջ «ինքնափրկվողներ»,
և նրանք, ովքեր փորձում են հեռացնել իրենց անունը կուսակցությունից։
Անկումն արագ չէ, բայց անշրջելի է։
Սա ոչ թե սպասվող, այլ ընթացող գործընթաց է։
Ընդդիմությունն այլևս չունի ո՛չ խոսք, ո՛չ հենարան, ո՛չ վստահություն։
Հասարակության բեռը ծանրանում է, գները աճում են, իրենց բերած ապագան մշուշվում է։
Բողոքները կուտակվում են այնպես, որ սրանից առաջ միայն 2008-ին է եղել նման լարում։
Բայց իրական փոփոխությունը այլ տեղ է։
Քաղաքական վակուումը վերջապես բացվում է ժողովրդի առաջ։
Եվ հարցը սա է՝
ո՛վ է լցնելու այդ վակուումը՝ հինը՞, թե նորն ու մաքուրը։
Մենք կոտրում ենք հինը և առաջարկում նոր մոտեցում
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցությունն ու «ԴԵՄ ԵՄ» շարժումը ներկայացնում են արմատական ժողովրդավարական քայլ․
համամասնական ցուցակը բացվում է ժողովրդի առաջ։
Առանց փողի։
Առանց տանիքի։
Առանց մութ պայմանների։
Առանց մենաշնորհային ղեկավարների կամ կուլիսային պայմանավորվածությունների։
Այս անգամ ոչ ոք չի որոշելու, թե ով պիտի լինի ցուցակում։
Դուք եք որոշելու։
Գյուղացի, բժիշկ, ուսուցիչ, երիտասարդ մասնագետ, աշխատավոր, գործարար, արվեստագետ—
բոլորը հավասար իրավունք ունեն մտնել համամասնական ցուցակ։
Բոլորը կարող են առաջադրվել։
Բոլորը կարող են որոշել։
Սա առաջին քաղաքական նախաձեռնությունն է, որը չի ասում ժողովրդին՝
«Եկեք մեզ աջակցեք»։
Այն ասում է՝
«Եկե՛ք ու մասնակցե՛ք։ Առաջադրվե՛ք։ Որոշե՛ք դուք»։
Հայաստանը կարիք ունի ժողովրդին վերադարձնելու որոշումների սեղանին։
Ոչ որպես դիտողի,
այլ որպես ուժի կենտրոնի։
Ժամանակն է
Ժամանակն է ժողովուրդը վերադարձնի իր իրավունքը։
Ժամանակն է քաղաքացին դառնա որոշող, ոչ թե դիտող։
Ժամանակն է բաց դռների քաղաքականություն կառուցել՝ առանց վախի, առանց գործարքների, առանց քողարկված տիրապետողների։
Այս ճանապարհը սկսվել է։
ԵԿԵՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ, ՄԱՍՆԱԿՑԵՔ, ՈՐՈՇԵՔ։
Դարձեք այս երկրի փոփոխության իրական ուժը։
Վանիկ Նիկոյան
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
