Սպասենք նոր ձերբակալությունների Իշխանական թիմի՞ց, թէ՞․․․

Սպասենք նոր ձերբակալությունների Իշխանական թիմի՞ց, թէ՞․․․
Վախի և քաղաքական բռնության վերարտադրությունը՝ Օրվա իշխանությունների օրակարգում
Հայաստանի քաղաքական դաշտը վերջին տարիներին աչքի է ընկնում իշխանությունների կողմից ժողովրդին վախեցնելու և քաղաքական վերահսկողության գործիքների ինտենսիվ կիրառմամբ: Նայելով նրանց վարքագիծին, հստակ երևում է՝ նրանք դիմում են քաղաքական բռնության և ձեռբակալությունների, ոչ միայն իրենց թիմի ներսում, այլև թիմից դուրս:
«Միգուցե հերթական ձերբակալություննե՞ր են պետք, որ իրենց վաղուց ընկած ռեյտինգը մի կերպ բարձրացնեն։
Բայց սա պարզապես «պատժամիջոց» չէ. սա միջոց է իրենց սեփական քաղաքական հեղինակությունը բարձրացնելու, ժողովրդին վախեցնելու և նրանց ձայնը խեղդելու համար: Իշխանության այս մոտեցումը պարզ ցույց է տալիս, որ նրանք չեն կանգնում արդարության կամ ժողովրդի շահի կողմը. նրանց առաջնահերթությունը սեփական դիրքն է, նույնիսկ եթե դա սպառնում է հասարակության ազատությանը:
Այս վարքագիծը առաջ է բերում մի պարզ, բայց ճշգրիտ հարց. ի՞նչ կարող ենք սպասել այնպիսի իշխանությունից, որը գնահատում է սեփականը, ոչ թե ժողովրդի կյանքը: Երբ հասարակության անդամները դառնում են քաղաքական խաղի թիրախ, և իրենց ձայնը լռեցվում է վախի մթնոլորտում, դառնում է ակնհայտ, որ երկիրը կանգնած է առանցքային ընտրության առաջ՝ արդարություն և ազատությու՞ն, թէ՞ վերահսկողություն և վախ:
Ժողովուրդը պետք է տեղյակ լինի և պատրաստ լինի արձագանքելու այս մարտահրավերին, քանի որ քաղաքական պատասխանատվությունը միշտ ընկնում է ժողովրդի ուսերին: Իսկ իշխանությունը, որը գերադասում է սեփական շահը՝ ժողովրդի կյանքի փոխարեն, վաղ թե ուշ ստիպված կլինի հաշվետվություն տալ իր վարքի հետևանքների համար:
Ինչն է փոխում մեր մոտեցումը
Տարիներով քաղաքացին երբեք չի ստացել առաջարկ, որ կարող է ինքն առաջադրվել, մասնակցել և որոշել երկրի հետագան։
Պատգամավորների ցուցակները ստեղծվել են թայֆաբազությամբ, փողի ու կապերի ուժով։
Մենք այս սխեման կոտրում ենք։
Հրավիրում ենք ձեզ մեր ցուցակում
«Ժողովրդի ձայնը լսելի է» նոր ձևավորվող կուսակցությունը
և «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը հայտարարում են․
➡️ Հրավիրում ենք յուրաքանչյուր քաղաքացու առաջադրվել պատգամավոր կամ եղեք պետության կառուցող ուժը։
Կիրառեք ձեր մասնագիտական փորձն ու ներուժը՝ երկրի կառավարման մեջ։
➡️ Մեր համամասնական ցուցակը բաց է բոլորի համար — առանց օլիգարխիկ պայմանների, առանց կուլիսների, առանց մութ գործարքների
➡️ Դուք եք որոշելու, ոչ թե մենք
Այո՛, ճիշտ եք կարդում։
ԳԱՔ, ԱՌԱՋԱԴՐՎԵՔ, ՄԱՍՆԱԿՑԵՔ, ՈՐՈՇԵՔ։
Դարձեք փոփոխության իրական ուժը այս երկրում։
📩 Կապ
📞 +374 91 18 00 07
Վանիկ
«Ժողովրդի ձայնը լսելի է» կուսակցություն
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
👇 Մեկ բառ գրիր՝
💬 Մեկ քոմենթ =
👍 Like =
↗️ Share = Տարածիր
«Ժողովրդի ձայնը լսելի է»
Կիսվել սոց․ ցանցերում