Բшքпւն բժշկական պարագաներ և դեղամիջոցներ է ուղարկել ԼՂ (լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնելու համար Բաքուն բժշկական պարագաներ է ուղարկել Ստեփանակերտ:

 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ բժշկական պարագաներով բեռնված շտապօգնության ավտոմեքենան դեպքի վայր է մեկնել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։

 

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։

 

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։

 

Տուժածների մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր, Ստեփանակերտի հիվանդանոցներում չկան բավարար չափով բուժմիջոցներին՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում