ՀՀ-ում կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ կարծիք հայտնելով, թե Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կղեկավարի ուժեղ բանակցող։
Կարապետյանը համոզմունք ունի, թե ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով:
Հետաքրքիր է, թե ում է Նարեկ Կարապետյանը համարում ուժեղ բանակցող՝ իրե՞ն, թե՞ հորեղբորը՝ Սամվել Կարապետյանին:
