Ասում եք՝ մամուլը «ծախված է», «լկտի է», «տերեր ունի», «օտարի փողերով է սպասարկվում»։
Բայց եկեք մի պարզ հարցի պատասխանենք, որ ձեր ամբողջ քարոզչական շինծու լոլոն փլուզվի․
Եթե մամուլը «ծախված» էր, բա ո՞նց եղավ, որ 2018-ին հենց այդ նույն մամուլը ձեր անանուն թիմին դարձրեց քաղաքական ուժ։
Ո՞վ էր ձեզ ճանաչում այն ժամանակ ձեզ, մինչև, որ մամուլը օրը տասն անգամ սկսեց հեռարձակել ձեր ուղիղ եթերները։
Ո՞վ էր հաշվում ձեր քայլերի թիվը, եթե ոչ մամուլը։
Ո՞վ էր ձեր «նոր Հայաստանի» հեքիաթը օր ու գիշեր ուղիղ եթեր հեռարձակում։
Մամուլը ձեր «հեղափոխության» քարոզչական անիվը դարձավ, առանց մի դրամի։ Դուք փող չէիք տվել — ճի՞շտ է։
Բայց ձրի դարձաք դեմքեր, ձրի դարձաք առաջնորդ, ձրի դարձաք հայտնի։
Մամուլը ձեզ իշխանության բերեց, ոչ թե ձեր «պայքարը»։
Ու հիմա, հենց դուք, նույն ձեր թիմը, նույն ձեր խոսնակները — հերթով հայտարարում եք, որ «մամուլը վարկաբեկված է»։
Իսկ ինչի՞ց եք սարսափում — մամուլը ձեզ չի ծառայում, դրա համար է՞ «վատը»։
Եթե մամուլը «թշնամի» էր, ինչո՞ւ են ձեր ուժայիններն այսօր մամուլի կադրերով մարդկանց վրա գործեր հարուցում։
Մամուլը «ծախվա՞ծ» է, բայց ձեր համակարգը հարմար պահին հենց այդ մամուլի նկարներն է վերցնում ու օգտագործում։
Սա աբսուրդ չի, սա հենց ձեր քաղաքական երկերեսանիության գագաթնակետն է։
Ուրեմն՝ մի բան լավ հիշեք․
Մամուլը ձեզ իշխանություն է տվել, իսկ դուք փորձում եք մամուլը փակել, որովհետև այլևս չեք կարողանում տրամաբանական պատասխան տալ։
Մի «շաղ տվեք բերաններդ» մամուլի հասցեին։
Մամուլը չի փոխվել։
Փոխվել է ձեր՝ քննադատությունից վախեցող իշխանությունը։
Քաղաքական ասպարեզում չմեծացածը հենց մամուլից է բացահայտվում․ քաղաքական դաշտը մանկապարտեզ չի, ու մամուլից էլ աբիժնիկ մնալ պետք չի։
