Սև ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդпղան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման խնդիրը:

Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության, Էրդողանն արտահայտվել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման օգտին՝ նշելով, որ դա բխում է բոլորի շահերից։ Նա ընդգծել է, որ այս ծովը չպետք է օգտագործվի «հաշիվներ մաքրելու» համար, քանի որ դա օգուտ չի բերի ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ Ուկրաինային։

Թուրքիայի նախագահը նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության արագ կարգավորման հույս է հայտնել։

«Խաղաղությունը այդքան էլ հեռու չէ, մենք դա տեսնում ենք»,- ասել է Էրդողանը։

Կիսվել սոց․ ցանցերում