Ապարանում հերքել են տոնածառի տապալման մասին լուրերը

Ապարանի համայնքապետարանը Ֆեյսբուքի իր էջում հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե իբր տապալվել է Ապարանի տոնածառը։

«Հատուկ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել։ Վնասները լուրջ են մի շարք այլ հատվածներում, բայց տոնածառը չի տուժել»,- նշել են համայնքապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քամու պատճառով վնասվել էր Ապարանի ամանորյա զարդարանքը:

Կիսվել սոց․ ցանցերում