Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ է իրականացնում Երևանում՝ խաթարելով վարորդների և անցորդների շարժը:

Կիսվել սոց․ ցանցերում