ԼՂ հայրենակիցներին օգնելու համար դիմել են մեծաթիվ բուժաշխատողներ. ԱՆ-ն իրազեկում է՝ չկա մասնագետների ու դեղերի պակաս

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով՝ միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը՝ ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն:

«Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ՝ նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ:

Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք:

[email protected],

Հեռախոս՝ 060808003/1505

Շնորհակալություն պատրաստակամության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում