Տեսչական մարմինը միայն տուգանում է՝ փոխարենը օրենսդրական փոփոխություն առաջարկ

Տեսչական մարմինը միայն տուգանում է՝ փոխարենը օրենսդրական փոփոխություն առաջարկի։
Տեսչական մարմինը միայն տուգանում է՝ փոխարենը օրենսդրական փոփոխություն առաջարկի։
Գյուղական բնակավայրերում և բազմաթիվ թաղամասերում չկա սպասարկող ընկերություն, չկա «Վեոլիա ջուր», չկա խողովակ, չկա կայուն ջրամատակարարում։ Այդ պայմաններում քաղաքացին կանգնում է պարզ ընտրության առաջ՝ ապրել, թե օրենք խախտողի պիտակ կրել։
Մարդը մինչև 15–17 մետր խորությամբ մի փոքրիկ ծակ է անում հողի տակ, նասոսով ջուր է հանում ու լուծում է իր կենցաղային նվազագույն հարցերը․ լվանում է ամանը, հագուստը, ջրում է մի քանի ծառ, որ չչորանան։
Սա բիզնես չէ, սա շահույթ չէ, սա կենսական անհրաժեշտություն է։
Բայց ի՞նչ է անում համակարգը։
Փոխանակ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը ու հստակ սահմանելը, որ մինչև 15–17 մետր կենցաղային օգտագործումը թույլատրելի է, տեսչական մարմինները գնում են ամենահեշտ ճանապարհով՝ տուգանում են։
Սա կարգավորում չէ, սա պատիժ է։
Սա լուծում չէ, սա խնդիրն ավելի խորացնելու ձև է։
Պահանջը պարզ ու հիմնավոր է․
պետք է փոփոխել օրենսդրությունը, հանել կենցաղային ջրի օգտագործման սահմանափակումները մինչև 15–17 մետր խորություն և հստակ տարանջատել
— կենցաղային օգտագործումը
— և ջրով բիզնես անելը։
Քանի որ այդ ջուրը չի վնասում բնությանը։ Այն օգտագործվում է տեղում, հետո կրկին վերադառնում է հողի մեջ, միանում է ընդերքային ջրերին։ Ավելին՝ ծառ ջրելը նպաստում է հողի պահպանմանը և բնական հավասարակշռությանը։
Եթե վերահսկելու խնդիր կա՝
գնացեք վերահսկեք նրանց, ովքեր 20–100 մետր են փորում, մեծ ծավալներով ջուր են հանում և շահույթ են ստանում։
Բայց մի դարձրեք խեղճ գյուղացուն թիրախ։
Տեսչականը պետք է լինի կարգավորող, ոչ թե միայն տուգանող։
Պետությունը պետք է խնդիր լուծի, ոչ թե քաղաքացուն պատժի։
Թույլ տվեք մարդը շնչի։
Թույլ տվեք գոնե ծառը չչորանա։
Երկիրը այսպես չի պահվում։
Երկիրը մարդուն խեղդելով չի փրկվում։
Վանիկ Նիկոյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
«Ժողովրդի ձայնը լսելի է»նոր ձևավորվող կուսակցություն
Կիսվել սոց․ ցանցերում