Առաջին հավաքի մասնակիցները, որոնք Մայր Աթոռ էին եկել ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի կոչով, հանդիսացել են Գարեգին Բ Կաթողիկոսի կողմնակիցներ և հավաքվել են ժամը 15։30-ից։ Երկրորդ հավաքին մասնակցել են քաղաքացիներ, որոնք 10 եպիսկոպոսների կոչով պահանջել են Կաթողիկոսի հրաժարականը։
Երկու հավաքները միմյանցից բաժանված են եղել ոստիկանական պատնեշով։
Հաշվարկում ներառված չեն շարքով կանգնած ոստիկանները, ինչպես նաև եկեղեցում և այլ շինություններում գտնվող անձինք։
