Ուկրաինական ԱԹՍ-երը հшրվածել են Կասպից ծովի ռпւսական երրորդ հանքավայրին

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Կասպից ծովում գտնվող «Լուկօյլ» նավթային երրորդ հարթակին։

Անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ՝ այս անգամ հարձակման թիրախը եղել է «Ռակուշեչնոյե» հանքավայրի (որը կոչվել է Վալերի Գրեյֆերի անունով) հորատման հարթակը։

Անօդաչու թռչող սարքի տեսախցիկը գրանցել է հարթակի գազային տուրբինային բլոկի մոտ հաջող հարվածը։

Կիսվել սոց․ ցանցերում