Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքի 73-րդ տարում կյանքից հեռացել է ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի դոցենտ Սարգիս Գայիջյանը։ Սարգիս Գայիջյանը 1977-1991թթ․ ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալն էր ՝ ուսումնական աշխատանքների գծով, իսկ 1975 թվից մինչ օրս՝ ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի դասախոս, դոցենտ։ Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը նա անմնացորդ նվիրումով իրականացրել մանկավարժական մայր բուհում, կրթել և դաստիարակել երաժիշտ-մանկավարժների տասնյակ սերունդներ՝ փոխանցելով դիրիժորության և գործիքավորման վերաբերյալ գիտելիքներ։ Սարգիս Գայիջյանը վայելում էր ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը: Մանկավարժական համալսարանը ցավակցում է Սարգիս Գայիջյանի ընտանիքին: Վաստակաշատ մանկավարժի հիշատակը վառ կմնա իր գործընկերների և ուսանողների սրտերում: Подробнее: https://shabat.am/am/article/316147/Kyanqic-heracel-e-HPMH-docent
Կյանքից հեռացել է ՀՊՄՀ դոցենտ Սարգիս Գայիջյանը
