Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը գրում է
Շատ եմ լսում հորդորներ, որ ՀՀ իշխանություններին քննադատելու փոխարեն, առաջարկներ ներկայացվեն, թե նրանք ինչ կոնկրետ քայլերի պիտի դիմեն։ Մի քանի նման առաջարկությունների տարբեր առիթներով ու հարթակներում հնչեցրել եմ։ Նրանցից մեկը, որ արդեն մի քանի տարի է շրջանառվում, ռուսական հեռուստաալիքները Հայաստանի հանրային մուլտիպլեքսից հեռացումն է։ ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները պնդում է, որ ներկայացրել են կառավարությանը այն իրավական հիմքերը, որոնք թույլ են տալիս չեղարկել առնվազն «Первый» եւ «Россия 1» ալիքների Հայաստանում Հանրային մուլտիպլեքսով հեռարձակման մասին միջկառավարական պայմանագիրը ՌԴ-ի հետ։ Դա ոչ նշանակելու է, որ դրանք «փակվում» են, քանի որ տարածվում են բազմաթիվ այլընտրանքային հարթակներով, ոչ էլ որ լուծում ենք տեղեկատվական անվտանգության հիմնահարցը։ Բայց դա կնշանակի, որ Հայաստանի իշխանությունները, բացի ոչ մի պրակտիկ իմաստ չպարունակող «անկախության շարժում» են հռչակելը, իրականում պատրաստ են նաեւ գործել հանուն երկրի ինքնիշխանության։ Սա ամենաակնհայտ եւ անմիջական քայլերից է, որին պիտի հետեւեն հաջորդները։