Նայեք, թե ամեն մի մեծ ու փոքր шղետից հաշված օրեր կամ ժամեր առաջ որ լրատվական օրգաններն են (հենց՝ օրգանները) առանձնակի էյֆորիայով տարածում արամ գաբրիելյանովների, մարգարիտա սիմոնյանների, անդրանիկ միհրանյանների եւ դրանց նմանների զառանցանքներն․Թագուհի Հակոբյան

Լրագրող Թագուհի Հակոբյանը գրում է․

Նայեք, թե ամեն մի մեծ ու փոքր աղետից հաշված օրեր կամ ժամեր առաջ որ լրատվական օրգաններն են (հենց՝ օրգանները) առանձնակի էյֆորիայով տարածում արամ գաբրիելյանովների, մարգարիտա սիմոնյանների, անդրանիկ միհրանյանների եւ դրանց նմանների զառանցանքներն ու վայրահաչոցները Հայաստանի ժողովրդի, Հայաստանի պետականության, ինքնիշխանության դեմ։ Ձեռքի հետ էլ իրենց ՖԲ էջերում Մայր Թերեզա են ձեւանում, լաց ու ողբ կապում, արցունք թափում… Սրանց հոգեւոր հայրերն էլ արցախյան առաջին պատերազմի տարիներին էին իրենց բազմատիրաժ թերթոններով թիկունքից խփում Հայաստանի պետականությանն ու հայ ժողովրդին, կենաց-մահու կռիվ տվող ազատամարտիկներին։ Ազգային գրադարանում արխիվները պահպանվել են, թերթեք ու վերհիշեք։ Երեսուն եւ ավելի տարիների ընթացքում այսպիսի փոքր հարցերում դասեր չքաղեցինք, թե բա՝ 1915 թվի վերապրում, օտարներից փրկություն սպասել, նրանց դատափետել…
Կիսվել սոց․ ցանցերում