ՊԵԿ-ը տուգանում է ժողովրդին, իշխանությունը և ընդդիմությունը պարգևավճար է ստանում

ՊԵԿ-ը տուգանում է ժողովրդին, իշխանությունը և ընդդիմությունը պարգևավճար է ստանում
Պետությունը պարգևատրում է իրենց, ժողովուրդը վճարում է ամեն ինչի համար
Բյուջեի կատարողական՝ միջին ու մանր բիզնեսի հաշվին
Երբ բյուջեի կատարողականը դառնում է քաղաքացին քերթելու պատճառ
Պետություն, հարց չի տալիս՝ կարո՞ղ ես ապրել տնտեսվարող ժողովուրդ
Տուգանքների տակ ճզմված ժողովուրդ, պարգևավճարներով գոհ իշխանություն և ընդիմություն
Քեզ տուգանում են, իրենք իրենց և ընդդիմությանը պարգևատրում
Երբ «զարգացումը» հեքիաթ է, իսկ տուգանքը՝ իրականություն
ՊԵԿ-ը սկսել է համակարգված ճնշել միջին ու մանր տնտեսվարողին՝
տուգանք տուգանքի հետևից, ստուգում ստուգման վրա,
այնպես, կարծես օրվա իշխանությունները ՊԵԿ-ի վրա ուղիղ պլան են դրել․
«փող բերեք, որ կարողանանք բյուջեի կատարողականը փակել»։
Սա այլևս վերահսկողություն չէ։
Սա հարկահավաքի քվոտայական համակարգ է,
որտեղ ՊԵԿ-ին փաստացի ասում են․
կամ փող կբերեք,
կամ ձեր վրա է գալու համակարգի բարկությունը։
Եթե բյուջեի կատարողականը չփակվի՝
պրեմիաներ չեն լինելու,
իսկ եթե պրեմիա չկա՝
վերևում «արդյունք» չկա։
Ու դրա համար էլ տուգանում են՝ առանց խնայելու,
առանց հաշվի առնելու՝
մարդը կարո՞ղ է վճարել,
բիզնեսը կարո՞ղ է գոյատևել։
Եվ հենց այստեղ է բարոյական կոտրվածքը․
մինչ քաղաքացին ասում է՝ «չեմ կարող ապրել»,
պետական ամբողջ համակարգը հանգիստ պարգևավճարներ է ստանում,
միլիոնավոր դրամներ բաժանում է իր ներսում։
Մարդը կուտակված վարկի տակ է,
աշխատողը՝ նվազագույն աշխատավարձի,
թոշակառուն՝ գոյատևման եզրին,
իսկ վերևում ասում են․ «արդյունավետ աշխատանք էր»։
❗️ Սա այլևս տնտեսական հարց չէ։
Սա բարոյական խզում է պետության և ժողովրդի միջև։
Երբ պետությունը պարգևատրում է ինքն իրեն,
մինչ ժողովուրդը վճարում է ամեն ինչի համար,
դա ծառայություն չէ ժողովրդին,
դա համակարգի ինքնապարգևատրում է։
Օրվա իշխանությունները ամբիոններից խոսում են «զարգացումից»,
բայց իրականում՝
կեխծավորների նման հարկ վճարողի կենացն են խմում։
Ու նույն այդ հարկ վճարողին
ամբողջ օրը քերում են, տուգանում, ճնշում, վախեցնում։
Սա պետություն չէ։
Սա պետության անվան տակ գործող մեքենա է,
որը սնվում է միջին ու մանր տնտեսվարողի հաշվին
և հետո այդ գումարով
իր ներսում պարգևավճարներ է բաժանում։
Ու մարդիկ սա զգում են։
Դրա համար էլ չեն հավատում ոչ խոստումներին, ոչ թվերին, ոչ «զարգացման» հեքիաթներին։
Ներկաների հետ նախկիներնել են պարգևավճար ստանում դե պատգամավոր են բա ոնց չստանան պարգևավճարը չի հարցնում նախկին էս թե ներկա
Կիսվել սոց․ ցանցերում