Այսօր ԽՍՀՄ-ի լուծարման օրն է:
1991 թվականի դեկտեմբերի 25-ի գիշերը Խորհրդային Միության վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց ուղիղ եթերում։ Այդ գիշեր խորհրդային դրոշը իջավ Կրեմլի վրա։ Հաջորդ օրը ԽՍՀՄ-ը պաշտոնապես լուծարվեց։
Դեկտեմբերի 26-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Հանրապետությունների խորհուրդը ընդունեց հռչակագիր, որով Խորհրդային Միությունը իրավաբանորեն դադարեց գոյություն ունենալուց։
Դեկտեմբերի 25-ը այսօր շատերի համար ընկալվում է որպես Խորհրդային Միության խորհրդանշական ավարտը, իսկ դեկտեմբերի 26-ը՝ պաշտոնական, իրավական կետը։
