Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի մարմին

Դեկտեմբերի 25-ին որ ծնողների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա տղա երեխայի դի, հաղորդել է Տhamshyan.com-ը։

Հաղորդվում է, որ երեխան տանը ժամը 11։00-ի սահմաններում խաղալիք ավտոմեքենաներով խաղալիս պատահաբար կուլ է տվել պտուտակ, ինչի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է և ծնողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Կիսվել սոց․ ցանցերում