Հեղափոխությունը սկսել է խժռել իր զավակներին

Հեղափոխությունը սկսել է խժռել իր զավակներին
Երբ ասում էին՝ «բա պայքարեք ձեր թիմակցի համար», սա հռետորական հարց չէր։
Սա դատավճիռ էր։
Թերեզա Ասատրյանի օրինակը մերկացրեց այն, ինչ վաղուց էր զգացվում, բայց դեռ չէր ասվում բարձրաձայն․
ՔՊ-ում թիմ չկա։ Կա միայն ժամանակավոր շահ, լայք ու վախ։
Երեկ՝
Թերեզա Ասատրյանի լուսանկարները հավաքում էին 6–7 հազար լայք,
հարյուրավոր մեկնաբանություններ,
հեղափոխական սեր, «հավատ», «մերոնք»։
Այսօր՝
երբ նույն մարդուն ասում են՝ «սխալվում եք, տիկին Թերեզա»,
երբ նա հայտնվում է հարվածի տակ,
բոլորը հոդս են ցնդում։
Ո՞ւր գնացին այդ լայքողները։
Ո՞ւր է ՔՊ-ի «ակտիվը»։
Ո՞ւր են նրանք, որոնք օրը ցերեկով ընդդիմադիրներին էին քլնգում, պիտակավորում, վիրավորում։
Պատասխանը պարզ է․
քո պարագայում քո թիմը թքած ունի քո վրա։
Այս համակարգում գործում է մեկ չգրված օրենք․
մնալ հեռու շառից ու փորձանքից։
Այսօր Թերեզան է, վաղը՝ Դինուլը, մյուս օրը՝ հաջորդ «հավատարիմը»։
Դիտարկենք փաստերը․
Դինուլը, որ ժամանակին Թերեզային էր պաշտպանում,
գրեց՝ հետո ջնջեց։
Հայկոն, որ պաշտպանում էր,
լռեց։
Մյուսները՝
ձևացրին, թե ոչինչ չի եղել։
Էդ են սրանք։
Սա թիմ չէ։
Սա մատաղացու գառերի հերթ է, որտեղ ամեն մեկը հույս ունի, որ դանակը իրենը չի հասնի։
Բայց հասնում է։
Միշտ։
Հեղափոխությունը, որ խոստանում էր համերաշխություն,
այսօր սկսել է խժռել իր զավակներին։
Ոչ թե գաղափարական պայքարով,
այլ լռությամբ, վախով ու դավաճանությամբ։
Այսօր դուք լուռ եք Թերեզայի համար։
Վաղը լուռ կլինեն ձեր համար։
Հետո՝ Դինուլին կոչնչացնեն։
Հետո՝ հաջորդին։
Եվ ամեն անգամ նույն հարցն է կախվելու օդում․
բա թիմ չէ՞ինք։
Ոչ։
Դուք թիմ չեք եղել։
Դուք պարզապես հերթ եք եղել։
Հ.Գ. Կարծում եմ առաջիկայում այս նկարները կավելանան, թեպետ, այս ամենի մասին ոչ վաղ անցյալում արդեն իմ կանխատեսումը ներկայացրել էի, երևի չեք հիշում, բայց համացանցը ամեն բան հիշում է։
Կիսվել սոց․ ցանցերում