ՔԴԵԴ ԱԿՈՒՄԲ-ի 2025 թվականի աշխատանքներն ամփոփվեցին «Հայաստան. գլոբալ վերափոխումների ռազմավարական հետևանքները» թեմայով բանախոսությամբ: Բանախոսն էր Աբու Դաբիում Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանը:
« ….. Հայաստանում քչերն են ընկալում երկրի առավելությունները, մինչդեռ ապրում ենք ժամանակներում, երբ պետք է լարել տեսողությունը: Այն աշխարհը, որ կա, փլվում է, և տեղի ունեցողը հասկանալու համար նաև մթան մեջ տեսնել կարողանալ է պետք լինելու։ Թեպետ մենք փոքր ենք, բայց պետք է հավատանք մեզ ….. մեզ հավատալով ենք ուժեղանալու ու դուրս գալու դիրքային փակուղուց։ Պետք է ճկուն լինել, իսկ երբեմն էլ` կոշտ։ Պրոբլեմներ ունենք ոչ միայն մենք, այլև բոլորը, այդ թվում մեր մերձավոր ու հեռավոր հարևանները … բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում մեզանում … »։
