Թեհրանում ցուցարարները այրել են Այաթոլլա Խшմենեիի նկարները

Թեհրանում ցուցարարները այրել են Այաթոլլա Խամենեիի նկարները։

Իրանում ցույցերը չեն դադարում, զոհերի և ձերբակալությունների թիվն աճում է: Ցուցարարները 5-րդ օրն անընդմեջ դուրս են գալիս փողոց: Ցուցարարները վանկարկում են «Ազատություն, ազատություն, ազատություն»։

Ցուցարարները այրում են իշխող վերնախավի հետ կապված վարչական շենքերը, շրջում ու ջարդում են հուշարձաններ, որոնք այս կամ այլ կերպ հիշեցնում կամ կապված են երկրում իշխող ղեկավարների հետ։ Ոստիկանությունը փորձում է կարգավորել իրավիճակը, սակայն անարդյունք։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկանը պաշտոնապես հայտարարել է առաջին անհրաժեշտության ապրանքների դրամական սուբսիդիաների դադարեցման մասին: Կառավարությունը սպառել է ներմուծողներին արտոնյալ դրույքաչափեր տրամադրելու միջոցները:

Փեզեշկյանը հավելե է. «որ ընդունում է իրանցիների «օրինական պահանջները», միևնույն ժամանակ կոչ արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել տնտեսական դժվարությունները մեղմելու համար:

Ցուցարարները Թեհրանում այրել են Այաթոլլա Խամենեիի նկարները։

«Աբդորահման Բորումանդի» անվան մարդու իրավունքների կենտրոնն իր X էջում հայտնել է, որ Իրանում իրավապահ մարմինների կողմից կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն հինգ ցուցարար։

Չնայած իշխանության ջանքերին որ մի կերպ չի հաջողվում կարգավորել իրադրությունը։ Իրանի տարբեր քաղաքներում մեկը մյուսի ետեևից բողոքի ցույցեր եմ բռնկվում։ Իրավիճակը անկանխատեսելի է։

 

Կիսվել սոց․ ցանցերում