Տևական ժամանակ որևէ հրապարակում չեմ արել հшղթանակած դատական ակտերի վերաբերյալ, բայց այս մեկով հարկեմ համարում կիսվել

Տևական ժամանակ որևէ հրապարակում չեմ արել հաղթանակած դատական ակտերի վերաբերյալ, բայց այս մեկով հարկեմ համարում կիսվել:
Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը(նախագահությամբ դատավոր Ռ. ԱՄԻՐՋԱՆՅԱՆԻ) քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածով(Կեղծ թղթադրամերի իրացում) նախատեսված հանցակազմի հատկանիշներով մեղադրյալի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը որոշեց մերժել այն և դատարանի դահլիճից կալանավորված մեղադրյալին ազատ արձակել :
Որոշման բացառիկությունը կայանում է նրանում, որ կայացրած որոշմամբ դատարանն ըստ էության իրավացիորեն արձանագրել է մեղադրյալի կատարած գործողությունների ակնհայտ սխալ իրավական որակմանը, միաժամանակ նշելով, որ հուշանվեր «թղթադրամի» իրացման դեպքում խոսք կարող է լինել, ոչ թե կեղծ փողի իրացման, այլ խարդախության հասարակ հանցակազմի մասին, ինչը ոչ մեծ ծանրության հանցանք է:
Լիահույս եմ, որ նմանատիպ դատական ակտերը կզսպեն այն սխալ գործելաոճը, երբ հուշանվեր(Souvenir)թղթադրամների շրջանառությունը որակվի ոչ թե կեղծ փողի իրացման, այլ խարդախության հանցակազմով:

 

Կիսվել սոց․ ցանցերում