Երևանում «գոլդ» համարանիշներով «Համմեր»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել шտրճանակն ու ինքնшձիգը և կրшկել

նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Երևանի բնակիչ  43-ամյա Գոռ Հ.-ն Hummer մակնիշի ավտոմեքենայով Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer»-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում անկանոն կրակոցներ արձակել դեպի օդ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, քրեական ոստիկանները պարզել են «Hummer»-ի համարանիշները, որը «70 GH 777» է, իսկ Գոռ Հ.-ն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել՝ կրակոցներ արձակելով օդ։

Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել. խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գոռ Հ.-ին, ինչպես նաև ավտոմեքենան ու հանցագործության գործիքներ ատրճանակն ու ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում