«Նիկոլը մեղավոր չէ, թիմն է ձախողել» ըստ ժողովրդի
«Թիմի անկարողությունը և պառլամենտական համակարգը փոշիացնում են Փաշինյանի բրենդի հնարավորությունները»
«Փաշինյանի անձնական հեղինակությունը սահմանափակված է, թիմը չի կարողացել հզորացնել այն»
«Ձախողման հիմնական պատճառը՝ թիմի անդամների անկարողությունը»
Նիկոլի բրենդը և պատգամավորական թիմի ճգնաժամը
Ընտրություններն ու քաղաքական դաշտը ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի բրենդը՝ որպես անձնական հեղինակություն, այս փուլում կորցնում է իր նախկին ազդեցությունը։ Պատճառը պարզ է. նա հույսը դրել է իր թիմի պատգամավորների թեկնածուների վրա, որ նրանք հավաքեն ձայներ և ամրացնեն իր քաղաքական դիրքերը։ Բայց իրականությունը ցույց է տալիս՝ քո թիմի թեկնածուները միշտ չեն ընտրվի հենց այն սկզբունքներով, որոնց դու հույս ունեիր:
Ամեն մի գյուղում, մարզում և քաղաքում մնացած կուսակցությունները առաջ են մղել ավելի ուժեղ ու ճանաչված կերպարներ՝ ընտրողի վստահությունը շահելու համար։ Նույնիսկ եթե քաղաքացին չի վստահում կուսակցությանը, նա կարող է վստահել տվյալ թեկնածուին և ընտրել նրան՝ անկախ նրա քաղաքական պատկանելիությունից։ Արդյունքում, Նիկոլի «բրենդը» սկսում է փոշիանալ, քանի որ իր թիմի պատգամավորները չեն կարող ստիպել ընտրողին ընտրել նրանց՝ պարզապես Փաշինյանի հեղինակության հիման վրա։
Պարզ ու անկեղծ խոսքը սա է. քո թիմի անդամները՝ սկսած 2018 թվականից, նախկինում ձայն են բերել բացառապես քո անձնական բրենդով։ Սակայն այս ընտրությունների փուլում այդ մոտեցումը չի աշխատում. ընտրողները գնահատում են թեկնածուների տեղական ազդեցությունն ու ճանաչելիությունը, ոչ թե միայն վարչապետի «բրենդը»։
Եվ այս ամենում կա ևս մեկ ուշագրավ փաստ. Փաշինյանի բրենդը միակ հնարավորությունն ունի իշխանությունը պահպանելու՝ որպես իր անձնական, միանձնյա իշխանության գործիք: Սակայն մեր սահմանադրությամբ Հայաստանը պառլամենտար երկիր է, և այդ հնարավորությունը իր առումով սահմանափակված է. նույնիսկ անձնական բրենդի հզորությունը չի տալիս նրան լիակատար վերահսկողություն։ Արդյունքում մենք տեսնում ենք, որ Փաշինյանը այդ ուղղությամբ ևս ձախողվել է՝ բրենդի հնարավորությունները սահմանափակվելով սահմանադրական կառուցվածքով:
Իսկ իրավիճակը լրջանում է, երբ նկատում ենք, որ իշխանության համակարգը ճաքեր է տվել. ինչպես քո վստահությունն այն մարդու նկատմամբ, ով մաքրում է սենյակը՝ անվտանգության աշխատակցի ներկայությամբ, բայց դու մենակ ժամանակ ման ես գալիս ու չգիտես ինչ է կատարվում, նույն կերպ էլ կարող է վստահ լինել քո անդեմք «փչաներին», որոնք պարտվել են. համակարգը չի աշխատում, և պատասխանատվությունը բաժանված չէ այն մարդկանց վրա, ովքեր պետք է աշխատեն քաղաքացիների համար:
Որոշ քաղաքացիներ ասում են. «Նիկոլը մեղավոր չէ, այս տարիների համար. մեղավոր են նրա կողքին կանգնած անդեմք դեմքերը»։ Իրապես, ձախողման պատճառը թիմի անդամների անհամապատասխանությունն է. նրանք հաճախ ապատեղեկացված են, չեն կարող քաղաքացիների խնդիրները լուծել և հաճախ ցրում են հասարակության ակնկալիքները։
Եթե փորձենք համեմատել Սերժ Սարգսյանի՝ նախագահական փուլում ունեցած հաջողությունների հետ, ակնհայտ է, որ անձնական բրենդը միայն բավարար չէ. անհրաժեշտ է ուժեղ, տեղական հեղինակությամբ առաջնորդող թիմ, որը կարող է ձայներ հավաքել անկախ կուսակցությունից։ ՏԻՄ ընտրություններում էլ տեսել ենք, որ կորուստների հիմնական պատճառը ոչ թե Նիկոլի «բրենդն» էր, այլ՝ նրա կողքին կանգնած անձանց հեղինակության բացակայությունը։
Այս իրավիճակից ելք գտնելու համար կարևոր է հասկանալ. ուժեղ քաղաքական բրենդը ոչ միայն վարչապետի անունն է, այլ նաև թիմի արդյունավետությունն ու նրա կարողությունը արձագանքել քաղաքացիների խնդիրներին։ Այժմ, իշխող թիմը կանգնած է փաստի առաջ. առանց հզոր, ճանաչված և վստահելի տեղական ներկայացուցիչների, նույնիսկ Փաշինյանի անձնական հեղինակությունը չի կարող արդյունավետ լինել ընտրություններում։
