ՔՊ-ն թող աղոթքի դնի Կտրիճ Ներսիսյանի հարցը,
եթե մեղավոր է՝ թող Աստված որոշի՝ հոգին վերցնի, թե ների։
Կտրիճ Ներսիսյանը այսօր խորանի մոտ զղջաց Աստծո առաջ։
Աղոթեք և սպասեք աղոթքի պատասխանի։
Այո՛, մենք բոլորս սուրբ չենք։
Ո՛չ Կտրիճը, ո՛չ ես, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը։
Բայց կա մի հիմնարար տարբերություն․
Նիկոլ Փաշինյանը չէ այն անձը, որ պետք է ների Կտրիճ Ներսիսյանի մեղքերը։
Այսօր՝ Սուրբ Ծննդյան պատարագից առաջ, Կտրիճ Ներսիսյանը կատարեց ձեռլվայի արարողակարգը, զղջաց իր մեղքերի համար և Բարձրյալ Աստծուց խնդրեց մեղքերի թողություն։
Սա հավատքի արարք է, ոչ քաղաքական ժեստ։
Եթե իսկապես կարծում եք, որ նա մեղավոր է, ապա գնացե՛ք և աղոթքի դրեք Կտրիճի հարցը։
Թող Աստված որոշի՝
կյանքը վերցնե՞լ, թե ներել։
Պահե՛նք անմեղության կանխավարկածը։
Սպասե՛նք աղոթքի պատասխանին, ոչ թե փողոցային պայքարի ու ամբոխավար դատաստանի։
Աստված ներող Աստված է։
Աստծո անունը զուր տեղը մի՛ հնչեցրեք։
Աստծո գործերի մեջ մի՛ քիթ խոթեք։
«Ով անմեղ է, թող առաջինը նա քար նետի»։
Մի՛ դատապարտեք, որովհետև դուք երկնային դատավոր չեք։
Ինչպես կասեր դասականը՝
լրբերը սրբեր են դարձել։
Դուք Նարեկացի չեք։
Ո՛չ դուք, ո՛չ ես՝ մենք մահկանացուներ ենք։
Եկեք չպիտակավորենք մարդկանց։
Հավատ ունեցողը կաղոթի
և կսպասի աղոթքի պատասխանին։
Քրիստոսն ասել է․
եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք,
լեռներին ասեք՝ տեղաշարժվիր, և դա կլինի։
Գնացե՛ք, աղոթքի դրե՛ք Կտրիճի հարցը։
Եթե Աստված նրա հոգին վերցնելու է՝ թող վերցնի։
Եթե նա չար է՝ թող Աստված մեզ ազատի չարից։
Իսկ եթե դուք եք չարը՝ թող Աստված մեզ ազատի ձեզանից։
Եկեղեցին հանրային պարսավանքի թատրոնի բեմ չէ՝ աշխարհի առաջ։
