Թրամփը դիտարկում է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ստանալու մի քանի տարբերակ, այդ թվում՝ ռшզմական. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է տարբեր տարբերակներ, որոնք Վաշինգտոնին թույլ կտան  Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ստանալու, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է CNN-ը։

Նրա խոսքով՝ Թրամփը «հստակ հասկացրել է», որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության ստացումը «ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն է և կենսականորեն կարևոր Արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար»։

«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքական նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը միշտ էլ տարբերակ է, որը գտնվում է գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրության ներքո»,- հեռուստաալիքը մեջբերել է Լևիթի խոսքերը։

«Wall Street Journal»-ը հաղորդել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի անդամների հետ փակ ճեպազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի կողմից Գրենլանդիայի հասցեին սպառնալիքները չեն նշանակում շուտափույթ ներխուժում. նպատակը կղզին Դանիայից գնելն է։

Կիսվել սոց․ ցանցերում