Սեփական հիմնադրամները չաշխատեցնող Արման Թաթոյանը՝ պետություն ղեկավարելու հայտ է ներկայացնում

Սեփական հիմնադրամները չաշխատեցնող Արման Թաթոյանը՝ պետություն ղեկավարելու հայտ է ներկայացնում
Պաշտոնամեռությունը քաղաքական ծրագիր չէ
Մինչև վարչապետ դառնալը՝ հաշվետու եղիր քո արածին
Վարչապետական հավակնություն՝ հին ընկալումների ստվերում
Վստահության ճգնաժամը որպես քաղաքական խոչընդոտ
Պետությունը CV-ով չեն ղեկավարում
եթե իսկապես ցանկանում ես վարչապետ դառնալ, նախ պետք է պատասխան տաս շատ պարզ հարցի․
քո իսկ հիմնադրած կառույցներն ի՞նչ վիճակում են այսօր։
«Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամ,
«Թաթոյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ,
«Նվիրական երկիր» զարգացման հիմնադրամ։
Սրանք բոլորը քո անունով, քո պատասխանատվությամբ ստեղծված կառույցներ են։
Եթե դրանք այսօր չունեն իրական ազդեցություն, տեսանելի արդյունք կամ հանրային վստահություն, բնական հարց է առաջանում՝
ինչպե՞ս ես պատրաստվում ղեկավարել ամբողջ պետություն, եթե սեփական նախաձեռնություններդ չես կարողացել կայացնել ու զարգացնել։
Բացի դրանից, կա մեկ այլ խնդիր, որի մասին շատերը բարձրաձայն չեն ասում, բայց զգում են։
Դու հասարակության աչքում ընկալվում ես որպես «նախկին համակարգի» ներկայացուցիչներից մեկը։
Ժողովուրդը քեզ լիարժեք չի վստահում․ կա այն զգացողությունը, որ «աչքի մեջ փուշ կա»՝ անազնիվ, պաշտոնին կպած, պաշտոնամեռ մոտեցման տպավորություն։
Վարչապետ դառնալը կոչում չէ, այլ ծառայություն։
Իսկ քո վարքագծում ավելի շատ նկատվում է պաշտոն ունենալու ցանկություն, քան իրական պատասխանատվություն վերցնելու պատրաստակամություն։
Ասեմ ուղիղ ու առանց շողոքորթության․
քեզ ավելի շատ կհամապատասխանի ոչ թե երկրի ղեկավարի, այլ գրանտներ գրողի դեր։
Դու, հավանաբար, կարող ես լավ ծրագրեր գրել, դրսից ֆինանսավորում ներգրավել, միջազգային հարթակներում խոսել «իրավունքներից»։ Դա քոնն է։
Եվ սա քո հասցեին բարձր կարծիք արտահայտել չէ, այլ պարզ գնահատական։
Բայց մի փորձիր դա ներկայացնել որպես պետական մտածողություն կամ ղեկավարելու կարողություն։
Երկիրը ղեկավարելը այլ հմտություններ է պահանջում։
Եղբայրական խորհուրդ է․
մեծ քաղաքականությունից ավելի լավ է զբաղվել այն գործով, որը իրականում կարող ես անել,
լինի դա դրամաշնորհներ գրելը, թե—ասֆալտ փռել ուրիշ երկրում։
Վանիկ Նիկոյան
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական շարժում
Կիսվել սոց․ ցանցերում