ես չեմ հրապարակում յուրաքանչյուր առանձին դեպք կամ չեմ ներկայացնում, թե կոնկրետ որ քաղաքացու խնդիրը ինչպես է լուծվել։ Դա երբեք իմ նպատակը չի եղել։ Հանրային խոսքը պետք է ծառայի ոչ թե անձնական փիառին, այլ ընդհանուր գործընթացի խթանմանը։
Երբ քաղաքային իշխանությունը լսում է քաղաքացուն
կառուցողական համագործակցության արդյունքները Երևանի օրինակով
Վերջին ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի հետ իմ կողմից բարձրաձայնված մի շարք քաղաքացիական խնդիրների շուրջ ձևավորվել է աշխատանքային և կառուցողական մոտեցում, որի արդյունքները արդեն իսկ շոշափելի են մի շարք քաղաքացիների համար։
Խոսքը ոչ թե մեկ կոնկրետ դեպքի կամ մեկ անձի խնդրի մասին է, այլ այն ընդհանուր գործընթացի, երբ քաղաքային իշխանությունը պատրաստ է լսել, քննարկել և լուծումներ փնտրել՝ ելնելով մարդու կյանքի որակի բարելավման առաջնահերթությունից։
Իմ բարձրաձայնած հարցերը վերաբերում էին քաղաքային միջավայրի, ենթակառուցվածքների, առօրյա կենսական խնդիրների կարգավորմանը, որոնք առաջին հայացքից կարող են թվալ մանր, բայց իրականում ուղիղ ազդում են քաղաքացիների անվտանգության, առողջության և արժանապատիվ կյանքի վրա։
Երևանի քաղաքապետարանի արձագանքը ցույց տվեց, որ հնարավոր է խնդիրը դիտարկել ոչ թե որպես բողոք, այլ որպես լուծման հնարավորություն։
Արդյունքում՝
մի շարք քաղաքացիների համար ստեղծվել են ավելի բարեկարգ և անվտանգ պայմաններ,
կարգավորվել են երկար ժամանակ անուշադրության մատնված հարցեր,
նվազեցվել է լարվածությունը քաղաքացի–իշխանություն հարաբերություններում,
և ամենակարևորը՝ մարդիկ զգացել են, որ իրենց ձայնը կարող է լսելի լինել։
Կարևոր եմ համարում ընդգծել, որ ես չեմ հրապարակում յուրաքանչյուր առանձին դեպք կամ չեմ ներկայացնում, թե կոնկրետ որ քաղաքացու խնդիրը ինչպես է լուծվել։ Դա երբեք իմ նպատակը չի եղել։ Հանրային խոսքը պետք է ծառայի ոչ թե անձնական փիառին, այլ ընդհանուր գործընթացի խթանմանը։
Ես չունեմ ինքնագովազդի կամ քաղաքական շահարկումների կարիք։ Իմ համար առաջնայինը մեկ բան է՝
որ ժողովրդի ձայնը լսելի լինի, և այդ ձայնը վերածվի գործնական լուծումների։
Երբ պետական կամ քաղաքային կառույցները արձագանքում են կառուցողական քննադատությանը, դա պետք է գնահատել և ամրապնդել։ Ոչ թե լռությամբ, ոչ թե ծայրահեղացումներով, այլ պատասխանատու և համընդհանուր խոսքով։
Այս հոդվածը հենց այդ համընդհանուր անդրադարձն է՝ որպես փաստ, որ երբ կա կամք լսելու, հնարավոր է իրական փոփոխություն։
Վանիկ Նիկոյան
Ժողովրդի Ձայնը Լսելի է
