Գնացեք մտեք ձեր քաղաքական դագшղները

Գնացեք մտեք ձեր քաղաքական դագшղները

Թող քաղաքական դաշտը շնչի։
Թող նոր մարդիկ խոսեն։
Թող ժողովուրդը վերջապես լսելի լինի։
Որովհետև քաղաքական դագшղից քաղաքական հեռանկար չի ծնվում։

«Եթե դուք Ժողովրդի Ձայնն եք, ինչու է Ժողովուրդը լուռ։
Դուք ժողովրդի ձայնը չեք՝ դուք 30 տարի պետությունը քանդող, պետության հաշվին օլիգարխների ձայն եք։ Դուք ԴԵՄ ԵՔ, որ ձեզ ունեզրկեն։ Դուք իշխանություն տենչողներ եք, աթոռի հետևի ոտ լպստողներեք»

Քաղաքական դաշտում այսօր կան մարդիկ, ովքեր այլևս չեն պայքարում գաղափարով, չեն խոսում Ժողովրդի Ձայնից, չեն ներկայացնում հանրություն։ Նրանք պարզապես շարժվում են՝ իներցիայով, ինչպես անցյալից մնացած ստվերներ։

Ձեզ լսելիս պարզ է դառնում մեկ բան․ դուք չեք ուզում փոփոխություն։ Դուք ուզում եք վերադարձ։
Վերադարձ այն ժամանակներին, երբ ժողովուրդը լուռ էր, ընտրությունը ձևական, իսկ իշխանությունը՝ Լափաման։

Բայց այդ ժամանակներն ավարտվել են։

Ձեր խոսքը դատարկ է, որովհետև չունի պատասխանատվություն։
Ձեր պայքարը կեղծ է, որովհետև ունի միայն մեկ նպատակ՝ ինքնապահպանում։
Ձեր ներկայությունը քաղաքական դաշտում այլևս ոչինչ չի ստեղծում, բացի աղմուկից։

Ժողովուրդը ձեզ չի ընտրել այսօր կամ երեկ։
Ժողովուրդը ձեզ դուրս է թողել իր քաղաքական օրակարգից ժամանակի ընթացքում։
Ու դուք դա չեք նկատել, որովհետև արդեն փակվել եք ձեր քաղաքական հոգեբուժարանում՝ շրջապատված միայն ձեր փողերով և արտացոլումներով։

Քաղաքականությունը չի սպասում սպառվածներին։
Պետությունը չի կարող գերի մնալ անցյալին։
Իսկ ժողովուրդը պարտավոր չէ անվերջ լսել նրանց, ովքեր վաղուց ասելիք չունեն։

Այդ պատճառով էլ ասելիքը շատ պարզ է, առանց ձևականության ու կեղծ քաղաքավարության․
գնացեք մտեք ձեր քաղաքական դագшղները։
Թող քաղաքական դաշտը շնչի։
Թող նոր մարդիկ խոսեն։
Թող ժողովուրդը վերջապես լսելի լինի։

Որովհետև քաղաքական դագшղից քաղաքական հեռանկար չի ծնվում։

Վանիկ Նիկոյան
ԴԵՄ ԵՄ քաղաքացիական շարժում
«Ժողովրդի Ձայնը լսելի է»

Կիսվել սոց․ ցանցերում