Գրում եմ ցավով ու ափսոսանքով.Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը գրում է․

Գրում եմ ցավով ու ափսոսանքով։
Իմ այն գրառումից հետո,որտեղ նշել էի,որ անկախության կորստի վտանգի պահին,իշխանության շուրջը համախմբվելու փոխարեն,<<Հանրապետություն>> կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին ստորագրել հայտարարություն անկախության պաշտպանության հարցում միակամ լինել ու շարունակում,որ եթե անգամ այդ նախաձեռնի Քոչարյանը,ինքը կստորագրի,առավոտյան անակնկալ մեկնաբանություն կարդացի;
Չթողնելով լուսանա,գիշերը ինձ հրապարակային պատասխանել է կուսակցության շարքային անդամ,իմ քսաներկու տարվա կուսակցական ընկեր Ալբերտ Հովասափյանը։Քանի որ համոզված եմ,որ նա պատասխանել է Արամ Սարգսյանի հանձնարարությամբ,ես որոշեցի հրապարակային պատասխանել նրա մի քանի մեղադրանքներին։
Ինձ մեղադրում են,որ քաղաքապետի ընտրություններին չեմ պաշտպանել կուսակցության թեկնածուին և վաճառել եմ իմ կուսակցական լինելը՝պաշտպանելով իշխանական թեկնածուին։
Այո չեմ պաշտպանել,սիրելի Ալբերտ,քանի որ ցուցակի երկրորդ համարը նախկին իշխանությունների հենարան հանդիսացող ընտանիքի անդամ է;Իսկ նախկին իշխանությունների դեմ պայքարել ենք միասին,ամբողջ կուսակցությունով,թե մոռացե՞լ եք։
Հիմա,Ալբերտ;Ես եմ վաճառե՞լ իմ կուսակցության անդամությունը,թե դուք եք վաճառե՞լ Երևանի ավագանու անդամի մանդատը։Մոռացել ես,որ ինձ ասում էիր,որ դե դու էլ ես հասկանում,թե ինչու՞ է նա երկրորդ համարը։
Այո պաշտպանել եմ նաև ձեզանից,քանի որ մի կողմից հայտարարում էիք,որը ընտրությունները աշխարհաքաղաքական են,բայց մյուս կողմից վարչապետին լրացուցիչ լեգիտիմություն ու վստահություն տալու փոխարեն հարվածում էիք իշխանությանը ու նրա թեկնածուին։
Ասում ես,որ այլևս ես <<Հանրապետություն>> կուսակցության անդամ չեմ։Ո՞վ որոշեց։Գիշերը որոշեցի՞ք։Ապօրինի,առանց համագումարի ընտրված քաղխորհուրդը,թե մի քանի տղերքով,այնպես ինչպես ինձ ու քաղխորհրդի ևս չորս անդամի գաղտնի հեռացրիք քաղխորհրդի անդամի պարտականություններից;
Ալբերտ ջան,հեռացել եք,շատ եք հեռացել ժողովրդավարական արժեքներից։Վկան,իմ քննադատությունից հետո քո,նույն է Արամ Սարգսյանի ինձ պատասխանելը;
Չեմ ուզում շատ բաներ ասել ու չեմ ասի,դա իմը չի։Քանի որ ես խոստացել էի չխանգարել կուսակցության քարոզարշավին ու այն ժամանակ հայտարարել իմ կուսակցությունից դուրս գալու մասին,հիմա եմ հայտարարում ու ցավով եմ հայտարարում,որ ես այլևս անելիք չունեմ կուսակցությունում և դուրս եմ գալիս կուսակցությունից;
Չեմ ափսոսում այն դաժան տարիներին իմ պայքարի,բռնաճնշումների,առողջություն ու աշխատանք կորցնելու համար։
Հ․Գ․-Աբո ջան,ով-ով․բայց գոնե դու չկատարեիր Արամի հանձնարարությունը։Ափսոս։
Կիսվել սոց․ ցանցերում