Ընդդիմություն որ ես բանեմ ասում դուք լռեք
Հունվարի 27-ը դառնում է ոչ թե հայկական ողբերգությունների մասին մտածելու օր, այլ՝ համաշխարհային օրակարգին «համահունչ լինելու» օր։
Եվ սա վտանգավոր է, որովհետև վաղը կարող են ասել․
«Եթե դուք ընդունում եք Հոլոքոստի բացառիկությունը, ինչո՞ւ եք պահանջում նույն վերաբերմունքը ձեր ցեղասպանության նկատմամբ»։
Այս հակասությունը վաղուց է օգտագործվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։
Սա հիշատակի օր չէր։
Սա հավատարմության երդում էր՝ օտար հիշողության օրակարգին, սեփական պատմության հաշվին։
Ու հենց դրա համար է, որ շատերի մեջ սա առաջացրեց զայրույթ, ոչ թե հարգանք։
Հունվարի 27-ը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես Հոլոքոստի հիշատակի միջազգային օր։ Այդ օրը ունի հստակ պատմական, քաղաքական և գաղափարական բովանդակություն, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում և դարձել համաշխարհային հիշողության առանցքային կետ։
Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետությունում հենց այդ օրը՝ առանց հանրային լայն քննարկման, մեկ գիշերվա ընթացքում նոր հիշատակի օր սահմանելը չի կարող դիտարկվել որպես տեխնիկական կամ չեզոք որոշում։
Սա քաղաքական ժեստ է։
Ժե՞ստ, որը ուղղված է ոչ թե հայկական պատմական հիշողության ամրապնդմանը, այլ՝ արտաքին քաղաքական և գաղափարական լսարանին ուղերձ հղելուն։
Մենք գործ ունենք ոչ թե հիշատակի օր ավելացնելու, այլ հիշողությունների վերադասավորման հետ, որտեղ համաշխարհային օրակարգին համապատասխանելը դրվում է սեփական ազգային ողբերգությունների լիարժեք պաշտպանության փոխարեն։
Հայ ժողովուրդը ունի իր ցեղասպանությունը, իր կորցրած հայրենիքը, իր հազարավոր զոհերը, իր չլուծված ազգային վերքերը։ Այդ հիշողությունները չեն կարող և չպետք է հայտնվեն ուրիշի պատմական օրակարգի ստվերի տակ։
Երբ պետությունը սկսում է իր հիշողության քաղաքականությունը կառուցել ոչ թե սեփական պատմության ծանրության, այլ արտաքին ընդունելիության տրամաբանությամբ, դա վտանգում է ազգային ինքնիշխանությունը ոչ միայն տարածքային, այլ՝ պատմական և բարոյական մակարդակներում։
Հայաստանի պատմությունը հավելում չէ համաշխարհային հիշողության քարտեզում։
Այն ինքնուրույն ողբերգություն է, ինքնուրույն իրավունքներով և պահանջներով։
Հիշողությունը սակարկության առարկա չէ։
Հիշողությունը ինքնիշխանության մաս է։
Հ․Գ․ Այո՛, դա աներկբա է, և ես դա հստակ ընդգծում եմ․ Հոլոքոստը պարտադիր պետք է հիշատակվի։
Ցավակցում եմ մեր հրեա ժողովրդին՝ մեր եղբայրներին և քույրերին։
Խորին հարգանքներս Ձեզ՝ Աստծո ժողովուրդ։
Վանիկ Նիկոյան
Ժողովրդի Ձայնը Լսելի Է
ԴԵՄ ԵՄ Քաղաքացիական Շարժում
