ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում հնչեցրած որոշ հայտարարությունների։
«ՀՀ սուվերեն տարածքով չսահմանափակվող Քոչարյանը լավ կլիներ ասեր, թե ում է պատրաստվում պատերազմ հայտարարել։
Լավ կլիներ ասեր, թե ում երեխաների արյան գնով է պատրաստվում պատերազմել, երբ իր թոռներին օտարերկրյա քաղաքացի է սարքել։
Լավ կլիներ ասեր, թե պատերազմի ելքը ինչ է լինելու, ու Հայաստանը ինչ կարգավիճակով է կայսրության մաս կազմելու։
Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին»,- գրել է նա։
