Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գեորգի Քոչարյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝

Գեորգի Քոչարյանին նշանակել Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասվում է նախագահի հրամանագրում։

Կիսվել սոց․ ցանցերում