Ձեր փտած քաղաքական դшգшղի կափարիչը փակվելու է

Թիվ պատվիրող ուժին քաղաքականապես թաղելու ենք,
և այդ քաղաքական դшգшղի վերջին մեխը
մենք ենք խփելու։
Ձեր փտած քաղաքական դшգшղի կափարիչը փակվելու է։

Սա մրցակցություն չէ,
սա երկու ձախողման թվաբանական խաղ է։

Երբ մեկինը հայտարարում են 33%,
մյուսինը՝ 34%,
ակնհայտ է դառնում մեկ բան․
ժողովուրդը չի հավատում ոչ մեկին։

Նոր քաղաքական ուժը գալիս է
ոչ թե տոկոսների մանիպուլյացիայով,
այլ հանրային վստահության վերականգնմամբ։

Եվ այդ հին, փտած քաղաքական մոդելը փակվելու է։
Առանց աղմուկի,
բայց վերջնականապես։

————————————

Յուրաքանչյուր ոք, ով այսօր դուրս է գալիս ու հայտարարում է․ «ես եմ վարչապետի թեկնածուն», առանց Ազգային ժողովի ընտրության, առանց ձևավորված ԱԺ-ի և պատգամավորական մանդատի, պարզապես խաբում է ժողովրդին։

Փաստը մեկն է․
առանց Ազգային ժողովի չկա վարչապետ ընտրելու իրավունք։
Եվ մինչև ԱԺ-ն չձևավորվի, վարչապետի պաշտոնի մասին տենչալը ոչ միայն անլուրջ է, այլև՝ քաղաքական անպատասխանատվություն։

Սա նշանակում է միայն մեկ բան․
որոշ կաբինետներում արդեն պաշտոններ են բաժանվում,
իսկ ժողովուրդը կրկին օգտագործվում է որպես քող։

Հերիք է ժողովրդի անունից խաղալ ժողովրդի նյարդերի հետ։
Հերիք է «ժողովրդի» բառը դարձնել փափուկ աթոռին հասնելու միջոց։

Հայաստանում այսօր նույնիսկ 3 միլիոն մարդ չի ապրում։
Եթե դուք չեք կարողանում պատասխանատվությամբ վերաբերվել այսքան փոքր երկրի կառավարմանը,
ապա ինչպե՞ս կվարվեիք 100 միլիոն բնակչություն ունեցող պետության դեպքում։

30 տարի ժողովուրդը տեսել է ամեն ինչ․
տեսել է, թե ինչպես են քաղաքական աթոռի համար խոնարհվել, լպստել, դավաճանել սկզբունքները։
Այդ էջը փակված է։

Սրանից հետո դադարեցրեք վարչապետի թեմայով հայտարարությունները
և մի խաղացեք ժողովրդի կյանքի ու նյարդերի հետ ձեր պաշտոնական մոլուցքով։

Լրատվամիջոցներին

Ամենայն հարգանքով դիմում եմ բոլոր լրագրողներին․
խնդրում ենք այլևս չտալ հարց՝ ով է մեր վարչապետի թեկնածուն,
քանի որ «Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրել և չի առաջադրելու,
մինչև չլինեն Ազգային ժողովի ընտրություններ և քաղաքական համապատասխան գործընթացներ։

Այլ հարցերի վերաբերյալ խորհուրդ ենք տալիս ստուգել ձեր էլեկտրոնային հասցեները․
մենք պատշաճ կերպով ծանուցել ենք մամուլին՝
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անունից։

Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ կան լրատվամիջոցներ՝
և՛ նախկինների, և՛ ներկաների ազդեցության տակ,
որոնց ձեռնտու չէ անդրադառնալ մեր ուղարկած նյութերին։

Միևնույն ժամանակ, կան անկախ լրատվամիջոցներ,
որոնց անունները մեկ ձեռքի մատների վրա կարող ենք թվարկել,
և առանձին օր հրապարակավ կարտահայտենք մեր գոհունակությունը
նրանց անաչառ և պատասխանատու աշխատանքի համար։

Ժողովրդի Ձայնը Պետականամետ կուսակցությունը
չի բաժանել պաշտոններ կաբինետներում,
չի կազմել ցուցակներ՝ ով ինչ պաշտոն է ստանձնելու։

Մենք պաշտոն չենք տենչում։
Մեզ ճանաչողները գիտեն մեր սկզբունքները դեռ այն ժամանակից,
երբ հիմնեցինք «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը
և իրականացրինք բազմաթիվ գործեր՝
ժողովրդի կյանքի որակը իրականում բարելավելու համար։

Այդ ժամանակ և այսօր
մենք եղել և մնում ենք ըմբոստ բոլոր քաղաքական ուժերին։

Վանիկ Նիկոյան
Ռոման Նազարյան
«ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժում
Ժողովրդի Ձայնը լսելի է
«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցություն

Կիսվել սոց․ ցանցերում