Հայտնաբերվել է պայմանագրային զինծшռայողի մարմին. ընթանում է քննություն

Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը Նոյեմբերյանի զորամասից է, նախնական տեղեկությունների համաձայն՝ տեղի է ունեցել ինքնասպանություն:

Կիսվել սոց․ ցանցերում