Էլինա Ավանեսյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում

WTA-ն հրապարակել է թենիսիստուհիների համաշխարհային դասակարգման նորացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը գրանցել է առաջընթաց՝ բարձրանալով 11 հորիզոնական և ներկայումս զբաղեցնում է 158-րդ տեղը։

23-ամյա թենիսիստուհին շուրջ երկու ամիս բացակայել էր մրցումներից հիվանդության պատճառով։ Վերջերս նա վերադարձել է մրցաշարային պայքար՝ մասնակցելով Չեխիայի Օստրավա քաղաքում անցկացված WTA 250 շարքի մրցաշարին, որտեղ հաջող մեկնարկից հետո դադարեցրել է իր ելույթները։

Վարկանիշային աղյուսակի առաջին տեղում շարունակում է մնալ բելառուս Արինա Սաբալենկան։ Երկրորդ հորիզոնականում է լեհ Իգա Շվյոնտեկը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն, Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան։

Կիսվել սոց․ ցանցերում