Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռпւսական անձնագրի լուսանկարը

Ինչպես հայտնի է, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

Նրա այս հայտարարությունից հետո տելեգրամյան ալիքներում հրապարակվել է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը:

Քաղաքացիները պնդում են, որ նա չի կարող իր թեկնածությունն առաջադրել, քանի որ երկքաղաքացի է, և Հայաստանի օրենսդրությունը երկքաղաքացիներին արգելում է ընտրություններին թեկնածություն առաջադրել:

Սամվել Կարապետյանը այժմ գտնվում է տնային կալանքի տակ։ Նրա նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Կարապետյանը կալանավորվել էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։

 

Կիսվել սոց․ ցանցերում