Ընկերներ, փազլը բացվում է։ Երկիրը փրկելու անվան տակ Ռուսաստանի իշխանությունները Հայաստան են ուղարկել իրենց գրպանային կադր Սամվել Կարապետյանին, որը ՌԴ իշխանությունների կամակատարն է, գտնվում է միջազգային սանկցիաների տակ, բայց Հայաստանում ներկայանում է որպես բարերար։
Սա դասական օրինակ է, երբ օտար պետությունն իր քաղաքացուն ուղարկում է Հայաստան, որպեսզի այստեղ պետությունը ուզուրպացնի կամ, ավելի կոնկրետ ասած՝ օկուպացնի։
Ռուսաստանի ծրագիրը հետևյալն է․ Հայաստանում իշխանությունը վերցնում է իրենց քաղաքացին, և Հայաստանը դառնում է Ռուսաստանի գուբեռնիա։
Ի՞նչ պետք է անի Հայաստանի Հանրապետությունը։ Պետք է Արդարադատության նախարարությունը չգրանցի կամ թույլ չտա, որ Սամվել Կարապետյանի՝ օտար պետության կողմից ստեղծված կուսակցությունը գրանցվի և մասնակցի Հայաստանի Հանրապետության համապետական ընտրություններին։
Մենք արյան գնով, հազարավոր զոհերի գնով պահել ենք մեր պետությունը, կրել ենք զրկանքներ, կորցրել ենք, մեռել ու հառնել ենք ոչ թե նրա համար, որ անկախությունը մի ագենտ վիժվածքի միջոցով տանք ռուսներին, այլ նրա համար, որ կնքենք խաղաղություն, հաշտվենք հարևանների հետ և մեր քաղաքացիներին ապահովենք բարեկեցիկ ապագա։
Խնդրում եմ այս գրառումս տարածել որքան հնարավոր է շատ։
Հայաստանում վարչապետ պետք է դառնա հայը և Հայաստանի ապագայի համար իր կյանքը զոհասեղանին դրած մարդը։ Այս դեպքում այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանի վարչապետ է դառնալու Նիկոլ Փաշինյանը։
