Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։

Մրցաշարը անցկացվում է 7 տարիքային խմբերով՝ մինչև 8 պատանիներ, մինչև 10 պատանիներ, մինչև 12 պատանիներ, մինչև 14 պատանիներ, մինչև 16 պատանիներ, մինչև 10 աղջիկներ և մինչև 12 աղջիկներ։

Այս տարի մրցաշարին մասնակցում են շուրջ 680 շախմատիստներ:

Հետևյալ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին՝

Մինչև 8 տարեկան պատանիներ՝ 1-25

Մինչև 10 տարեկան պատանիներ՝ 1-30

Մինչև 12 տարեկան պատանիներ՝ 1-20

Մինչև 14 տարեկան պատանիներ՝ 1-18

Մինչև 16 տարեկան պատանիներ՝ 1-6

Մինչև 10 տարեկան աղջիկներ՝ 1-20

Մինչև 12 տարեկան աղջիկներ՝ 1-16

Կիսվել սոց․ ցանցերում