Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող հայերի համար։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի

«Անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում իրենց տներից փախչող հայերի աճող թվով և պայթյունով, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության ուղարկումը, պետք է երաշխավորված լինեն: Իսպանիայի կողմից աջակցություն կտրամադրի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ավելի վաղ, Իսպանիայի իշխանությունները Ադրբեջանին կոչ էին արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հանուն խաղաղ կարգավորման վերսկսել երկխոսությունը։
Լուսանկարը՝ Bea/Flickr
արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
