Ամերիկյան Noble Capital RSD ներդրումային հիմնադրամը հայց է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ կապված 1916 թվականի Ռուսական կայսրության պարտատոմսերի հետ, որոնց անվանական արժեքը կազմում է 25 միլիոն դոլար։ Ավելի քան մեկ դար կուտակված տոկոսների և գնաճի հաշվարկով պահանջվող գումարը հասել է 225 միլիարդ դոլարի։ Հայցվորները պահանջում են պարտքը մարել ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվների հաշվին։ Մոսկվան հղում է անում պետական ինքնիշխան անձեռնմխելիությանը և պնդում, որ հին պարտավորությունները այլևս իրավական ուժ չունեն։
ԱՄՆ-ում Ռпւսաստանից պահանջում են 225 միլիարդ դոլար՝ ցարական պարտատոմսերի համար
