Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Մարտի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Սպիտակի ոլորանները միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Վարդենյաց լեռնանցքը և
Ոսկեպար-Ջուջևան-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Նոյեմբերյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ստեփանավանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում