Թեհրանը կիրակի օրը կհարվածի այնպիսի ուժով, որին ԱՄՆ-ն և Իսրայելը երբեք չեն հանդիպել, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Երեկ Իրանը հրթիռներ արձակեց ԱՄՆ-ի և Իսրայելի օբյեկտների ուղղությամբ, և դրանք իրականում վնաս հասցրին։ Այսօր մենք նրանց կհարվածենք այնպիսի ուժով, որին նրանք երբեք չեն հանդիպել», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Լարիջանիի հրապարակումը արվել է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։
