Իրանի պետական լրատվամիջոցները հաստատում են՝ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպшնված է

Աբու Դաբիի ռազմածովային բազայի վրա, որտեղ տեղակայված են ֆրանսիական զորքերը, իրանական անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհի պատճառ է դարձել, սակայն զոհեր չկան, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Մասնագիտացված խմբերն այսօր արձագանքել են Աբու Դաբիի «Ալ Սալամ» ռազմածովային բազայի պահեստի վրա իրանական երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տեղի ունեցած միջադեպին։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել ընդհանուր տեսակի նյութերով լի երկու կոնտեյներներում, սակայն զոհեր չկան»,- ասվում է հայտարարությունում։

Բազան, որը հայտնի է նաև որպես Camp de la Paix (Խաղաղության ճամբար), էմիրաթական է, բայց այնտեղ տեղակայված են ֆրանսիական զորքեր՝ ԱՄԷ-ի հրավերով։ Ֆրանսիական զինվորականները հրաժարվել են մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները։

Կիսվել սոց․ ցանցերում