Կառավարությունը նոր կազմով առաջին նիստն է գումարել

Նոր ձևավորված կառավարությունն անդրանիկ նիստն է գումարել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է փոխվարչապետերին ու նախարարներին՝ նշանակման առթիվ. «Ամբողջական անդրադարձ կունենանք կառավարության 2026-2031թթ գործունեության ծրագրի համատեքստում։ Իհարկե, ակնհայտ է, որ մեր գործունեության մի հսկայական հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ՝ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար։

Այն, ինչ նախորդող շրջանում չի ստացվել, մենք պետք է վերլուծենք, վերլուծում ենք և վերլուծել ենք պատճառները և պետք է անենք անհրաժեշտ հետևություններ»,- ասել է նա՝ կարևորելով աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելը։

Կիսվել սոց․ ցանցերում