Շիրակի մարզում 2026 թվականի 1-ին կիսամյակում քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 20 միլիոն 267 հազար դրամ:
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Շիրակի մարզի դատախազությունը 2026 թվականի 1-ին կիսամյակում ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել 33 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 8 քրեական վարույթ:
«Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 24 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 2 մեղադրական դատավճիռ»,- ասվում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
