Իրանական ընկերություններն սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը, հայտնել են Հայաստանում Իրանի դեսպանությունից։
«7.2 կմ երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է և հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ Շինարարության ավարտից հետո Իրանն ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին (Եվրոպա)»,- ասվում է դեսպանության տարածած գրառման մեջ:
