Իսրայելը ճամփորդական զգուշացումներ է հրապարակել Հայաստանի, Վրաստանի և Ադ րբեջանի ուղղությունների համար

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հորդորել է իսրայելցիներին խուսափել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան մեկնելուց և նախազգուշացրել «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր արտերկրում գտնվող իսրայելցիների ու հրեաների դեմ իրանական կողմի թիրախավորման ջանքերի ուժգնացման մասին:

Այս մասին հայտնում է Ynet-ը՝ նշելով, որ այս հայտարարությունը հաջորդում է ավելի վաղ հնչեցված նախազգուշացումներին, որոնցով իսրայելցիներին կոչ էր արվում խուսափել Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելուց, ինչպես նաև ձեռնպահ մնալ Եգիպտոսում և Հորդանանում ոչ էական նշանակության կացություններից։

Կիսվել սոց․ ցանցերում